Passport Index-ը կազմել է երկրների հյուրընկալության վարկանիշը, հաշվի առնելով հետեւյալ գործոնները՝ թե քանի երկրի քաղաքացի կարող է այցելել երկիր՝ առանց մուտքի արտոնագրի, կնքել այն մուտք գործելուց կամ ստանալ արտահերթ թույլթվություն մուտքի համար:

Ըստ այդ ցուցանիշների, Հայաստանը զբաղեցնում է 29-րդ տեղը, զիջում է հարեւան Թուրքիային (22-րդ հորիզոնական) եւ Իրանին (12-րդ հորիզոնական), սակայն առաջ է անցնում Վրաստանից, որը զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը, եւ Ադրբեջանից, որը հայտնվել է 87-րդ հորիզոնականում: Ռուսաստանը Passport Index–ի վարկանշում զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը, իսկ ԱՄՆ-ն` 82-րդ:

Առաջին տեղը զբաղեցրել է Կոմորյան կղզիները, քանի որ այստեղ հեշտացված այցելման ռեժիմը գործում է աշխարհի բոլոր 198 երկրների քաղաքացիների համար:

Նյութը՝ Jam-news-ի