Նոյեմբեր ամսին, Վրաստան ուղարկված դրամական փոխանցումների հոսքը կազմել է 133,1 մլն դոլար (358,9 մլն լարի):
Դա 9%-ով, այսինքն, 11 մլն դոլարով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ազգային բանկի տեղեկատվությամբ` ըստ դրամական փոխանցումների ծավալի, առաջատար դիրքը զբաղեցնում է Ռուսաստանը, որտեղից Վրաստան 28,4 մլն դոլար է փոխանցվել, ինչը 4 միլիոնով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

Եվրամիությունից դրամական փոխանցումների ծավալը աճել է 4 մլն դոլարից մինչեւ 35,9 մլն դոլար: ԵՄ երկրների շարքում առաջատար է Իտալիան, որտեղից փոխանցվել է 12,4 մլն դոլար:

2018 թ. նոյեմբերին Վրաստանից արտերկիր փոխանցվել է 19,7 մլն դոլար, ինչը 200 հազարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: