Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդով և կիսակցորդով մեքենաների և բեռնատարների համար։ Տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչությունը։

Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Նշվում է, որ անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Աղբյուրը՝ aliq.ge