Ֆինանսների նախարարության լրատվությամբ, Vali.ge կայք էջում այս պահին տեղադրված է՝ 407 հազարից ավելի մարդու, 679 հազարից ավելի պարտքային գրառման մասին լրատվություն, որոնց պարտքերի ընդհանուր ծավալը գերազանցել է երեք միլիարդ լարին: Տվյալները դեռ ավելացվում են:

Կայք էջում սեփական տվյալները ստուգելու համար հարկավոր է անցնել երեք պարզ փուլ. գրել պարտք ունեցող անձի անձնական համարը, ծննդյան տարեթիվը, անվտանգության նկատառումներից ելնելով սեղմել կոճակը «Ես ռոբոտ չեմ»:

Նշված փուլից հետո, եթե պարտք ունեցող անձը կայք էջում հայտնաբերի իր տվյալները, ապա դա նշանակում է, որ դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը նրա համար կզրոյացվի կայքում գրված պարտքը:

Այս փուլում կայքում տեղադրված են հետևյալ կազմակերպությունների պարտքերը` «Վրաստանի բանկ», «Թի Բի Սի բանկ», «Լիբերթի բանկ», «Սիլք ռոուդ բանկ», «Խալիկ բանկ» և «Իշբանկ Վրաստան»:

Ֆինանսների նախարարության լրատվությամբ, զուգահեռաբար իրականացվում է այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից փոխանցված լրատվության մշակումը և մոտ օրերին այդ տվյալները տեղադրվելու են կայքում:

Աղբյուրը՝ 1tv.ge