Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, դեկտեմբերի 11-ին, օրվա երկրորդ կեսից Արևմտյան Վրաստանում, իսկ դեկտեմբերի 12-13-ից ողջ երկրի տարածքի մեծ մասում սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում ձյուն, որոշ տեղերում ուժեղ մառախուղ և բուք, ծովում սպասվում է 3-4 բալ ալիք:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժեղ տեղումնները հնարավոր է դառնան փոքր գետերի ջրի մակարդակի ավելացման պատճառ: