Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 11-ին ժամը 11:00-ից 18:00-ը պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի Մեծ և Փոքր Սամսար գյուղերը։

Նույն ժամին կհոսանքազրկվեն նաև Նինոծմինդայի շրջանի Ժդանովական և Սամեբան գյուղերը։

Ժամը 12:00-ից 18:00-ը առանց էլեկտրաէներգիա կմնան Ասպինձայի շրջանի Խիզաբավրա և Նիջգորի գյուղերը։

Ինչպես նաև կհոսանքազրկվի Բորջոմի քաղաքը։ Ժամը 13:00-ից 15:00-ը առանց էլեկտրաէներգիայի կմնան Աղմաշենեբելի, Վաշլովանի, Ռուսթավելի և շրջակա փողոցների բնակիչները։

Կհոսանքազրկվի նաև քաղաք Աբասթումանը, ժամը 13:00-ից 16:00-ը։

Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: