Ախալքալաքի շրջանում հացի թանկացման մասին լուրեր դեռ չկան։ Այստեղ դեռ անփոփոխ է մնացել ալյուրի Վրաստանի միջին արժեքը գերազանցող գինը։

Վրաստանում ամեն անգամ հացի թանկացումը Ախալքալաքի սպառողը զգում է հացի քաշից։ Ամեն անգամ հացի թանկացման խնդիրը լուծվում է հացի քաշի նվազեցմամբ։ Ներկա դրությամբ, ինչպես տեղացիներն են անվանում “մատնաքաշ” հացը, որը խանութներում 1 լարի արժե, 530 գրամ է։

Ալյուրի թանկացումը նույնպես Ախալքալաքի վրա չի ազդում, քանի որ եթե օգոստոս ամսին մի պարկ ալյուրի արժեքը ամբողջ Վրաստանում եղել է 33-ից 35 լարի, օգոստոսից թանկանալով հասել է 47-ից 50 լարի, ապա Ախալքալաքում մի պարկ ալյուրը արժի 50-ից 53 լարի։

Եվս մեկ փաստ, որը ապացուցում է այն մասին, որ Ախալքալաքում գնի տատանումները չեն վերահսկվում ապացուցում է այն, որ մի խանութում օրինակ “ցերերա” տեսակի ալյուրը 53 լարի է, իսկ մյուսում 50։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հացի թանկացման հարցի վերաբերյալ ասել է հետևյալը՝

“Ուզում եմ անդրադառնալ այսօրվա տեղեկություններին, հացի գնի կտրուկ աճի վերաբերյալ։ Կասկած կա, որ հնարավոր է, որ մենք գործ ունենք անարդար մրցակցության հետ։ Ցանկանում եմ դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի ամենակարճ ժամանակում ուսումնասիրեն այս իրավիճակը և պատրաստեն զեկույց, թե ինչի հետ գործ ունենք։ Վրաստանը շուկայական տնտեսություն է, մենք ունենք բաց տնտեսություն, սակայ անարդար մրցակցույուն ոչ մեկի թույլ չենք տա”, – հայտարարել է վարչապետը։