Ըստ Վրաստանի աշխատանքի, առողջապահության, սոցիալական եւ օկուպացված տարածքներից փախստականների հարցերով նախարար Դավիթ Սերգեենկոյի` անվճար դեղորայքի ծրագիրը կընդլայնվի եւ դրանում կավելացվեն միջոցներ` էպիլեպսիայի եւ Պարկինսոնի հիվանդության բուժման համար:

Նախարարի խոսքերով, ընդհանուր առմամբ, դեղորայքի ցանկը, որոնք պետք է խորհրդանշական կամ կես գներով շրջանառության մեջ թողնվեն՝ կաճի մինչեւ 60-ը:

«Ցավոք, մենք չենք կարող մեզ թույլ տալ դեղերով ապահովել բոլորովին անվճար: Անցյալ տարվանից սոցիալապես անապահովները դեղեր են ստանում առավելագույնը 1 լարիի դիմաց: Սեպտեմբերից սկսած այս ծրագիրն ընդլայնվել է, եւ այն ներառում է կենսաթոշակառուներին եւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց: Նրանք կարող են դեղերը գնել առավելագույնը շուկայական գների կես չափով: Դեղամիջոցների ցանկը նույնպես աճել է 23-ից մինչեւ 35-ը: Ավելացվել են դեղամիջոցներ ամենատարածված հիվանդությունները բուժելու համար, ինչպիսիք են` սրտանոթային համակարգի հիվանդությունները, որոնք կոմբինացված են, նաև շատ կարեւոր է, որ ավելացվել են դեղամիջոցներ այնպիսի տարածված եւ կարևոր նյարդաբանական հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են էպիլեպսիան եւ Պարկինսոնի հիվանդությունը: Դա նույնպես մեծ օգուտ կլինի բնակչության համար: Մեր նպատակն է հասնել առնվազն 60 անուն դեղորայքի», – հայտարարել է նա:

Նյութը՝ interpressnews.ge- ից