Այսօր, դեկտեմբերի 7-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում կատարվեց ոգեկոչման արարողություն: Այս տարի լրացավ 1988 թվականի մահաբեր օրվա 30-րդ տարելիցը և ամեն տարվա նման այսօր էլ մարդիկ մոմ վառեցին ու աղոթք արեցին անմեղ զոհերի հոգիների համար:

mom

Սուրբ Խաչ Եկեղեցու զանգերը 30 անգամ ղողանջեցին՝ հիշեցնելով 1988 թվականին Հայաստան աշխարհը ցնցած աղետալի երկրաշարժի մասին: Ուղիղ 30 տարի է անցել Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժից։ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն դիմելով հավաքվածներին ասաց.

«Իմանալ ու պատկերացնել, որ ջավախքցին ամեն պարագայում, անկախ քաղաքական ու այլ հանգամանքներից, միշտ եղել է Հայաստանի կողքին, միշտ եղել է Հայաստանի հետ, որովհետ. նա ՀԱյաստանի մի մասնիկն է, ջավախքցին առաջիններից մեկն էր, որ հասավ և օգնության ձեռք մեկնեց, երանի որ այդ ձեռքը մեկնվի միայն ուրախություների համար այլ ոչ թե դժվարությունների ու դժբախտությունների ժամանակ»,- ասաց Տեր Տիգրանը:

deke7

1988 թվական դեկտեմբերի 7. ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյան. ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները: Երկրաշարժը ընդգրկել է Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1 միլիոն մարդ:

Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհվել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:

dektem7

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է կրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:

ekexeci

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

ekexecu bak

Աղունիկ Այվազյան