Վրաստանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել ՌԴ եւ Վրաստանի քաղաքացիներին՝ «կողոպուտ» հոդվածով, որոնք ոստիկանների տեսքով կողոպտել են հյուրատներից մեկը, որը գտնվում է Բաթումի առողջարանային քաղաքում:

Կողոպուտը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան: «Իմեդի» հեռուստաալիքի տվյալներով, երկու հանցագործները եկել են հյուրատուն, ներկայացել են որպես ոստիկաններ, եւ հայտարարել են, որ նրանք փնտրում են թմրամիջոցներ: Դրանից հետո նրանք սկսեցլ են կողոպտել կենվորներին: Մեկ մարդուց տարել են հեռախոսը, Կորեայից զբոսաշրջիկից փորձել են խլել պլանշետը, բայց չի հաջողվել դա անել:

Մեկ կողոպտչին բռնել են հյուրատան հանգստացողները, իսկ երկրորդին հաջողվել է փախչել: Ոստիկանության դեպքի վայր հրավիրելուց հետո՝ ձերբակալվել է երկրորդ հանցագործը:

Քրեական գործը հարուցվել է «կողոպուտի» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ երկուսից երեք տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ, կամ ազատազրկմամբ՝ 3-ից 5 տարի ժամկետով: