Ախալքալաք-Բակուրիան մայրուղուց մինչև Խանդո գյուղի վերջնամասը ընկած ճանապարհահատվածը լայնացվում և խճապատվում է: Ճանապարհի վերջնական վերանորոգումը իրականացվելու է մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ կվերանորոգվի Օրջա-Խանդո-Ալաստան-Կոկիո գյուղերը կապող ճանապարհը։

“Ներկա դրությամբ աշխատանքներն ընթանում են, մոտավորապես 2 կմ արդեն մաքրել և հարթեցրել ենք, մինչև 3 կմ ճանապարհահատված կպատրաստենք ասֆալտապատման համար։ Մաքրած ճանապարհահատվածին մանրախիճ ենք լցնում, սակայն գարնանը նույն այս հատվածները նորից պետք է մշակել, քանի որ ձմեռը երկար է և ասֆալտապատման համար ճանապարհը պետք է լավ մշակել։ Աշխատանքային գրաֆիկի համաձայն առաջ ենք ընթանում, սակայն նշեմ նաև, որ ավել աշխատանքներ էլ ենք կատարում։ Հիմնականում հողային աշխատանքներ ենք իրականացնում”, – ասաց շինարարությունը իրականացնող “Արալի” ընկերության ներկայացուցիչը։

chanaprh orja-xando

Ճանապարհի վերջնական վերանորոգումը պետք է ավարտվի մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը։

2018 թվականի հոկտեմբերի 5-ին տենդեր-մրցույթ էր հայտարարվել Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերը կապող ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։ Մրցույթին մասնակցել են երեք կազմակերպություն՝ ՍՊԸ “Միլենիում բիլդեր գրուպը”, “Ջավախ Ավտո Գզան” և “Արալին”, մրցույթը հաղթել է “Արալի” ընկերությունը։

Վերանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 8 558 մետր, աշխատանքների համար հատկացված գումարը կազմում է 2 654 956 լարի։

Գայանե Ակոջյան