Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 5-ին ժամը 11:15-ից 18:00 պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան՝ Ախալքալաքի շրջանի Կարծախ, Բոզալի, Փիլիպովկա և շրջակա գյուղերը։

Վաղը ժամը 11:15-ից 18:00-ը առանց հոսանք կմնան նաև Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ և շրջակա գյուղերը։

Ինչպես նաև ժամը 12:00-ից 15:00-ը կհոսանքազրկվի Բակուրիանին։

Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: