Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորել է Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ:

«Շնորհավորում ենք Ձեզ՝ Վրաստանի նախագահի բարձր պաշտոնին ընտրվելու կապակցությամբ և մաղթում բարգավաճ, խաղաղ պաշտոնավարություն: Ողջունում ենք Վրաստանի ազգաբնակչության ճիշտ ընտրությունը, որի մեջ մաս ունեցան նաև Հայ Եկեղեցու հավատացյալները և անձամբ մենք: Ձեր ընտրությունը ժողովրդի բարօրության, զարգացման և դեպի եվրոպական մեծ ընտանիք Վրաստանի վճռական քայլն է: Աղոթում ենք Ձեր հաջողությունների, վրաց աշխարհի խաղաղության և Վրաստանի քաղաքացիների բարօրության համար: Վստահ ենք, Ձեր ընտրությամբ վիրահայության համար հոգևոր, կրթական և մշակութային նոր հեռանկարներ կբացվեն, և է՛լ ավելի կամրապնդվեն ու կզարգանան Վրաստան-Հայաստան դարավոր բարեկամական կապերը: Թող Աստված օրհնի Ձեզ և համայն Վրաստանը»,- նշված է Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի շնորհավորական նամակում: