Երեկ, ժամը 18: 00-ին, Շրջանային ընտրական հանձնաժողովում կայացավ նիստ, որի ընթացքում քննարկվեցին նոյեմբերի 28-ին ՇԸՀ-ում գրանցված բողոքները: Քննարկվեցին 12 բողոք և դիմում, որոնցից 1-ը բավարարվեց, 5-ը՝ ոչ, իսկ 6-ը տարբեր պատճառներով մնացին առանց վերանայման:

Բողոքներից 5-ը գրվել էր «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» դիտորդական կազմակերպության կողմից: 5-ից 1-ը բավարարվել է: Բողոքը վերաբերվում էր Սամսար գյուղի №20 տեղամասային հանձնաժողովի գրանցողի աշխատանքին:

Այնտեղ, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովի անդամ, գրանցող՝ Նորայր Խաչատրյանը վաղաժամկետ, նախքան ընտրողի գալը, ստորագրել և պատրաստել է քվեաթերթիկը: ՇԸՀ-ն վարչական վարույթի արդյունքում հաստատել է, որ փաստը տեղի է ունեցել և բողոքը բավարարվել է: №20 հանձնաժողովի անդամի վարչական պատասխանատվության միջոցառումը կլինի նկատողությունը:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» երկու բողոքը մնացել է առանց քննարկման: Մեկը վերաբերում էր նրան, որ Կումուրդո գյուղի №49 տեղամասի շարժական քվեատուփում ձայների հաշվարկի ժամանակ չի եղել ստուգաթերթը: ՇԸՀ-ն ասաց, որ տվյալ բողոքը պետք է ներկայացվեր հենց տեղամասային հանձնաժողովին ժամանակին արձագանքելու համար, իսկ կազմակերպության ներկայացուցիչ Նոնա Ասխիլաշվիլիի պնդմանը, որ բողոքը գրվել է, բայց տեղամասում չի գրանցվել՝ համապատասխան ուշադրություն չդարձվեց:

Երկրորդ բողոքը նույնպես վերաբերում էր տեղամասում քվեարկության արդյունքներին: Ասոցիացիան պահանջում է, որ №66 ընտրատեղամասի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն, քանի որ, ըստ նրանց, այնտեղ կեղծվել է մեկ քվեաթերթիկ: Այս հարցը նույնպես մնաց առանց վերանայման, քանի որ բողոք ներկայացրած անձը իրավասու չէր ներկայացնել այդ բողոքը:

«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» 2 բողոքն էլ չեն բավարարել, դրանք համարելով անհիմն: Մեկը վերաբերում էր №20 ընտրատեղամասային հանձնաժողովի 3 անդամների վարչական պատասխանատվության ենթարկմանը, քանի որ դիտորդը պնդում է, որ նրանք եղել են գինովցած: բողոքը վերաբերում էր №69 ընտրատեղամասի ուշացումով բացմանը՝ հանձնաժողովի 7 անդամների ուշացման պատճառով:

«Քաղաքացիական զարգացման միջազգային ցանց» կազմակերպության ներկայացուցչի՝ Շմագի Չոխելիի 2 բողոքը, որը վերաբերվում էր Կումուրդո գլյուղի №69 ընտրատեղամասի խախտումներին, նույնպես չեն բավարարվել, քանի որ ՇԸՀ-ի անդամները բողոքները համարել են անհիմն:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ՝ Արթուր Մկոյանի բողոքն առ այն, որ Խոսպիայի №63 ընտրատեղամասում բացված սեղանները խոչընդոտել են քվեարկության գործընթացը, նույնպես մերժվել է:

Եվս մեկ բողոք և 3 դիմում մնացին առանց քննարկման, քանի որ «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ներկայացուցչի բողոքի դեպքում, հանձնաժողովի անդամների կարծիքով՝ նշված խախտումը չի արձանագրվել վերջնական արձանագրության մեջ, հանձնաժողովի անդամները ենթադրում էին, որ բողոքը կազմողը՝ Եռնա Պողոսովան, սխալ է նշել տեղամասը: Մնացած 3 դիմումները չեն քննարկվել, քանի որ, ըստ հանձնաժողովի անդամների, դիմումների պահանջները կատարվել են: