Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկության համաձայն՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին առնչվող ենթադրյալ հանցագործություններին արձագանքելու մասին՝ Ախալքալաքում միջադեպեր չեն գրանցվել:

Վրաստանի ՆԳՆ-ն իր կայքում հրապարակել է զեկույց՝ Վրաստանի նախագահի ընտրության հետ կապված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասին: 2018 թ. նոյեմբերի 28-29-ը ոստիկանությունը հետաքննություն է սկսել 24 ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ:

13 հնարավոր բռնության գործողությունների փաստով

Վրաստանի Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (Ընտրաշրջանում կամ ընտրատեղամասի տարածքում բռնություն)` 8 փաստ:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածը (Բռնություն)` 4 փաստ:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածը (Խուլիգանություն)` 1 փաստ:

5 հնարավոր ոչ բռնի հանցագործության փաստ

Վրաստանի Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ 160 (1) հոդվածով (ընտրական հանձնաժողովի աշխատանքի ընդհատում, սեփականության իրավունքի խախտում)՝ 1 փաստ.

Վրաստանի Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիության խախտում)` 1 փաստ:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 1642 հոդվածով (ընտրությանը բազմակի քվեարկություն)` 1 փաստ:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն (ապօրինի հրազենի ձեռքբերում եւ պահպանում)` 2 փաստ:

Սեփականության դեմ ուղղված հնարավոր հանցագործության 6 փաստ

Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (Գողություն)` 2 փաստ:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով (Գույքի վնասում)` 4 փաստ:

Վերոհիշյալ բոլոր գործերը քննության ընթացքում են կամ գտնվում են հանցագործության կատարման փաստի հաստատման փուլում: Ընթանում են հետաքննություններ, որոնցով կհաստատվի կասկածյալների մեղավորությունը կամ անմեղությունը եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկումը: Ներկա պահին հայտնաբերված ապացույցները հաստատում են այս դեպքերի մեջ ներգրավվածությունն՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների: Պետք է նշել, որ նախաքննության փուլում ընտրատեղամասերում վկաների հարցաքննությունը տեղի չի ունեցել, քանի որ նրանք կատարում էին իրենց պարտականությունները եւ որպիսի խուսափեին ընտրական գործընթացի խափանումից: Յուրաքանչյուր գործի առնչությամբ ինտենսիվորեն իրականացվում են հետաքննչական-ընթացակարգային միջոցառումներ, հարցաքննում է յուրաքանչյուր վկա: Ներքին գործերի նախարարությունը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի հետաքննության արդյունքների վերաբերյալ: