Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանության ավտոմեքենաներին ավելացել է ևս երկու նոր մեքենա։ Նոր մեքենանաերը գնվել են տեղական բյուջեից։

Ախալքալաքի շրջանի բալանսի վրա են գտնվում շուրջ 32 միավոր տեխնիկա, որից 9 մարդատար ավտոմեքենաներ են, հիմա այդ 9-ին կավելանան ևս երկուսը։

Մեքենաները 3-րդ դասի բարձրակարգ “Suzuki” մակնիշի ավտոմեքենաներ են։

Ըստ քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, քաղաքապետարանի ունեցած ավտոմեքենաները այլևս պիտանի չեն օգտագործման։

“Մենք ձեռք ենք բերել երկու նոր ավտոմեքենա, մեկը քաղաքապետարանի, իսկ մյուսը սակրեբուլոյի համար։ Արդեն 15-20 օր է մեքենաները գնել ենք, փոքր մեքենաներ են, 5լ է ծախսում 100 կմ-ի համար։ Մեր ունեցած մեքենաները շատ հին են, վարել հնարավոր չէ”, – ասաց Յուրիկ Ունանյանը։

Մեքենաները գնելու համար տենդեր-մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցել են երկու՝ «Ֆրանս Տրանս» և ՍՊԸ «Ջի-թի մոտորս» ընկերությունները, տենդեր-մրցույթը հաղթել է «Ջի-թի մոտորս» ընկերությունը 79000.58 լարիով։ ՍՊԸ «Ջի-թի մոտորս» ընկերության հետ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել հոկտեմբերի 30-ին։

Գայանե Ակոջյան