Նախագահական ընտրությունների օրը հիմնականում անցկացվեց հիմնական կանոնների համաձայն` հազվագյուտ լուրջ խախտումների ֆոնի վրա, իսկ նախընտրական շրջանը բեւեռացված էր եւ հիմնված վախի վրա ու բնութագրվում էր բռնությունների եւ ճնշումների միջադեպերով,- այս մասին ասվում է Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) կողմից հրապարակած մոնիտորինգի զեկույցում, որը վերաբերում է Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

NDI-ի պատվիրակության եզրակացությամբ, որը վերլուծեց գործընթացը՝ ընտրությունների օրը հիմնականում հանդարտ միջավայրում անցավ:

«Ժողովրդավարական կառավարումը Վրաստանի ամենաթանկագին նվաճումն է: Դա առանձնացրեց երկիրը իր ավտորիտար հարեւաններից եւ հնարավորություն ընձեռեց՝ հետեւել եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրմանը: Այս նվաճման կորուստը անչափ, ավելի մեծ գին կունենա: Շատ կարեւոր է, որ երկրի հետագա քաղաքական կյանքը չհոսի այս քարոզարշավի պես: Երկրորդ փուլի նախընտրական շրջանը բնութագրվում է բռնության դեպքերով, ահաբեկման մասին տեղեկատվությամբ եւ նման այլ գործողություններով, որոնք չէին համապատասխանում ընտրական օրենսդրության ոգուն եւ, կարելի է ասել, խախտում էին դրա նորմերը: Երկու փուլերի միջև քարոզչական հռետորությունը դարձավ ավելի ագրեսիվ եւ թշնամական… Ընտրություններին չէր հերիքում նախագահի գաղափարների, արժեքների եւ տեսլականների մասին կառուցողական բանավեճերը: Բողոքներ են հայտնաբերվել ընտրողների հնարավոր կաշառման եւ վարչական ռեսուրսի օգտագործման առնչությամբ»,- հայտարարում են դիտորդները: