«Մենք չենք ընդունում այս ընտրությունները, եւ մենք չենք ընդունում դրա արդյունքները», – հայտարարել է «Միասնական ազգային շարժման» նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, Թբիլիսիի ֆիլհարմոնիայի դահլիճում՝ կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր Միասնական ընդդիմության կողմից:

Վաշաձեն ընտրություններն անվանել է իշխանությունների կողմից կազմակերպված քրեական խեղկատակություն:

«Վրաստանում նախագահական ընտրություններ չէր: Մեզ մոտ քրեական խեղկատակություն էր՝ իրականացված քրեական ահաբեկչության պայմաններում: Հենց այդ պատճառով մենք չենք ճանաչում այդ ընտրությունները, եւ մենք չենք ճանաչի դրա արդյունքները: Վրաստանը չունի նախագահ: Իվանիշվիլին ունի նախագահ, սակայն ինչ անշունչ առարկա էլ նա չբերի նախագահական պալատ, նա չի կարող դառնալ մեր նախագահը, եւ մենք այս անշունչ առարկայի առջև բարոյական կամ քաղաքական պարտավորվածություններ չունենք», – հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն:

Ըստ նրա, երկրում քաղաքական իրավիճակը լիովին փոխվել է, և «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնության իրավունք չունի:

«Վրաստանում քաղաքական իրավիճակը լիովին փոխվել է: Մենք ստացել ենք ավելի քան 800 հազար ձայն: Քաղաքական իրավիճակը փոխվել է այնպես, որ «Գողական երազանքը» այլեւս խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալու ոչ մի բարոյական եւ քաղաքական հիմք չուներ, հատկապես այսօր: Հենց այդ պատճառով ԵԱՀԿ-ն եւ NDI-ն նման հստակ գնահատական տվեցին այդ քրեական խեղկատակությանը՝ անցկացված քրեական ահաբեկչության պայմաններում, ինչը Վրաստանը դեռեւս չէր տեսել, նույնիսկ 2003-ին նման խիստ եզրակացություններ չկային», – հայտարարել է Վաշաձեն, նշելով, որ Միասնական ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: