Ախալքալաքում, Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ընտրողների մասնակցությունը բարձր էր՝ առաջին փուլի համեմատ: 3029-ով ավելի շատ մարդ է ներկայացել ընտրությունների երկրորդ փուլին, համեմատաբար առաջին փուլի հետ:

Ախալքալաքի մունիցիպալիտետում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գրանցված էր 38077 ընտրող: Նրանցից 19827-ը մասնակցել է նոյեմբերի 28-ին կայացած ընտրություններին, ինչը կազմում է ընտրողների 52,07%-ը: Առաջին փուլի համեմատ, Ախալքալաքում ընտրողների ակտիվության ցուցանիշը 7,86%-ով ավելի է կազմել: