Ախալքալաքի №40 ընտրատարածքի ընտրատեղամասերում շարունակվում է ձայների հաշվարկը: Ըստ առաջին նախնական տվյալների, որոնք մենք ստանում ենք ընտրատեղամասերից, հիմնականում հաղթում է Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն կան ընտրատեղամասեր, որտեղ հաղթել է Գրիգոլ Վաշաձեն:

Ախալքալաքի №67 ընտրատեղամասում 131 ձայնով առաջատար է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Այս ընտրատեղամասում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Սալոմե Զուրաբիշվիլի – 278 ձայն
Գրիգոլ Վաշաձե – 147 ձայն
Անվավեր – 11 քվեաթերթիկ:

Առաջինը, ժամը 21:05-ին, քվեարկության արդյունքները ՇԸՀ են բերել Մուրջախեթ գյուղից: Ձայներն այստեղ բաշխվել են հետեւյալ կերպ.

Սալոմե Զուրաբիշվիլի – 110 ձայն
Գրիգոլ Վաշաձե – 75 ձայն

Խուլգումո գյուղի №37 ընտրատեղամասում հաղթել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու՝ Գրիգոլ Վաշաձեն: Ձայներն այստեղ բաշխվել են հետեւյալ կերպ.

Գրիգոլ Վաշաձե – 261 ձայն
Սալոմե Զուրաբիշվիլի – 186 ձայն
Անվավեր – 13 քվեաթերթիկ:

Ընդհանուր առմամբ ընտրատեղամասում գրանցված էր 460 ընտրող:

ՇԸՀ բերվեց նաեւ փաստաթղթերը եւ նյութերը՝ №26 ընտրատեղամասից: Այստեղ ընտրությունների արդյունքներով հաղթում է Զուրաբիշվիլին:

Սալոմե Զուրաբիշվիլի – 191 ձայն
Գրիգոլ Վաշաձե – 120 ձայն:

Ախալքալաքի №2 ընտրատեղամասում ընտրություններն ավարտվեցին հետեւյալ արդյունքներով.

Սալոմե Զուրաբիշվիլի – 508 ձայն
Գրիգոլ Վաշաձե – 196 ձայն
Անվավեր – 7 քվեաթերթիկ

Պակասում էր 3 քվեաթերթիկ, ըստ երեւույթին, դրանք ընտրողներն իրենց հետ են վերցրել՝ որպես հիշատակ:

Կուլիկամ գյուղի №35 ընտրատեղամասում հաղթել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու՝ Գրիգոլ Վաշաձեն: Ձայներն այստեղ բաշխվել են հետեւյալ կերպ.

Գրիգոլ Վաշաձե – 279 ձայն
Սալոմե Զուրաբիշվիլի – 206 ձայն