Ախալքալաքի հարավային ծայրամասում տորնատոն քշել է երեք բարձրահարկ շենքերի տանիքները, «թալանել» և քշել է շինարարական խանութի տանիքը նաև վնաս է հասցրել մոտակա տարածքի որոշ բնակելի տներին:

Մայիսի 22-ի կեսօրից հետո, 16:30 և 17:00-ն ընկած ժամանակահատվածում պտտահողմը (տորնատո) Ախալքալաքի հարավային ծայրամասում քշել է տանիքի ծածկեր երեք բարձրահարկ շենքերից, որոնք հայտնի են որպես գործարանի շենքեր:

Օգնության խնդրանքով այդ շենքերի բնակիչները դիմել են Շրջանային վարչություն: Ըստ Վարչության տնտեսության և ենթակառույցների զարգացման ծառայության ավագ մասնագետ Արտյուշա Ափոյանի, նրանք բոլոր դիմողների կրած վնասը գնահատել են:
«Մենք գնացինք և 22-ին և 23-ին, տեղում գնահատեցինք: Մի տեղ վնասը հասցված է 40%, մյուս՝ 60% և այլն: Միջին վնասը 70% է, մի փոքր ավելի է Չամդուրա գյուղում Լևոն Գրիգորյանի տան հասցված վնասը», – ասաց Արտյուշա Ափոյանը:
Երբ և ինչքանով բնակիչներին կփոխհատուցվի վնասը, դեռ պարզ չէ:
magazin4
Տորնատոն լրիվ քշել է Չամդուրա գյուղի բնակիչ Լևոն Գրիգորյանի տան տանիքը: Մինչ Լևոնի ընտանիքը սպասում է օգնության, նա ընկերների հետ միասին ժամանակավոր ծածկում է տանիքը, որպեսզի տան մեջ անձրև չտեղա:
«Մեր տանիքի ծածկը ամբողջությամբ փչացել է, հնարավոր չէ օգտագործել ոչ մի կտոր: Կտուրը ամբողջությամբ քշել գցել էր հարևանի բակ: Դիմեցինք Վարչությանը, նրանք եկան, նկարեցին, խոստացան օգնություն: Ես դիմում գրեցի այսօր, և լուսանկարների հետ միասին ուղարկել են Թբիլիսի: Խոստացան օգնել մոտավորապես 3000 լարիով: Հիմա անձրևներ են գալիս, և մեր տունը առանց տանիքի է, մեր տանը ավելի շատ անձրևաջուր կա, քան փողոցում», – ասաց Լևոն Գրիգորյանը:
magazin 5
Մեծ վնաս է կրել նաև Ախալքալաքի հարավային ծայրամասում գտնվող շինանյութի խանութը: Բացի շենքին պատճառած վնասից, տորնատոն պտտվել է խանութում, ալիքի մեջ վերցրել վաճառվող ապրանքը: Երբ մթնել է քամուց խանութի աշխատողները փակել են դռները, բայց քամին ջարդել է դուռ ու պատուհան, և մտել է շենք:
uragan
Քամին քշել-տարել է խանութի և հարակից պահեստի տանիքները: Ըստ ականատեսների, տորատոն վերցրել է ապրանքը, պտտեցրել իր ալիքի մեջ, խփել է պատերին հայելիները և ունիտազները: Մի աշխատողը վնասել է ձեռքը: Ապա հավաքելով վաճառվող ապրանքները քամին պոկել է տանիքը և դուրս է պոկվել հավաքած ապրանքի հետ միասին:
uragantt
Այդ ամենը տևել է ընդամենը 2-3 րոպե: Խանութի աշխատողները թաքնվել են ով, որտեղ կարող էր:
uraganttt
Խանութի գլխավոր գրասենյակում դեռ հաշվում են տորնատոի պատճառած վնասը: Այսօրվա դրությամբ խանութը բավականին վերականգնել են, սակայն դեռ չի վերաբացվել:
uragan11
Շուշան Շիրինյան