Վրաստանում այլեւս չկա Անվտանգության խորհուրդ: Խորհրդարանի համապատասխան որոշումը ստորագրվել է նոյեմբերի 21-ին` նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից:

Մինչ այժմ Անվտանգության խորհուրդը ղեկավարում էր նախագահը: Բայց հիմա անհրաժեշտ է ստեղծել նոր կառույց, որը կգլխավորի վարչապետը: Այս կառույցը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի 2018 թ.-ի վերջին եւ, ըստ նոր օրենքի, նախագահն ամբողջությամբ կհեռացվի պետության անվտանգությանը վերաբերող որոշումներ կայացնելուց:

Սա որպես երկրի նախագահ, Գիորգի Մարգվելաշվիլիի ստորագրած վերջին փաստաթղթերից մեկն է: Նոյեմբերի 28-ին Վրաստանը կընտրի նոր նախագահ: Երկրորդ փուլում այս աթոռի համար կպայքարեն իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին եւ միասնական ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:

Մինչ այժմ Անվտանգության խորհուրդը ղեկավարում էր նախագահը: Անվտանգության խորհրդի անդամ էր նաեւ վարչապետը՝ մշտական անդամի կարգավիճակով: Խորհրդի անդամներն էին նաեւ իշխանական դաշինքի նախարարները, առաջատար խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները, պետական անվտանգության ծառայության պետը, ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը եւ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Իշխանությունների հիմնական փաստարկն այն է, որ Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է եւ նման կարեւոր հարցը պետք է լինի ուժեղ վարչապետի իրավասության մեջ, այլ ոչ թե՝ ներկայացուցչական գործառույթ ունեցող նախագահի:

Ընդդիմությունը եւ փորձագետները կարծում են, որ Վրաստանի նման երկրում, Անվտանգության խորհրդին եւ նրա գործառույթներին պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ:

«Եվրոպական Վրաստան» ընդդիմական կուսակցության պատգամավոր Սերգի Կապանաձեն «Էխո Կովկաս» հրատարակությանը հայտնել է, որ «նոր ինստիտուտ ստեղծելու գաղափարն ունի մշուշոտ հեռանկար, քանի որ այսօրվա խորհրդարանը եւ վարչապետը կարծում են, որ այդ կառույցը հրատապ անհրաժեշտություն չունի եւ նրա գործառույթները կարող են վերանշանակվել կառավարությանը, որն ինքնին անհեթեթ է», – ասաց Կապանաձեն:

Անվտանգության հարցերի փորձագետ Գիորգի Գոբրոնիձեն ասում է, որ նոր Սահմանադրությամբ, չնայած որ նախագահն իսկապես թույլ դեմք է, անտրամաբանական է նրան ամբողջովին հեռացնել երկրի անվտանգության հարցերից.

«Չպետք է մոռանալ, որ նախագահը դա ընտրված պաշտոն է՝ բարձր մակարդակի լեգիտիմությամբ, որը նրան հաշտարարի ֆունկցիա է ընձեռում՝ որոշումներ կայացնել ներքաղաքական կամ արտաքաղաքական ճգնաժամի ժամանակ», – «Էխո Կովկաս» հրատարակությանը հայտնել է Գոբրոնիձեն:

Ինքը՝ նախագահ Մարգվելաշվիլին, կարծում է, որ իշխանությունները դեռ չեն ըմբռնել Ռուսաստանին, որպես սպառնալիքի գործոն, հակառակ դեպքում նրանք Անվտանգության խորհուրդը լուծարման վերաբերյալ որոշումը չէին կայացնի.

«Ռուսաստանի հետ նման լարված հարաբերություններում գտնվող երկիրը չպետք է վերացնի այնպիսի բարձրագույն քաղաքական մարմինն, ինչպիսին հանդիսանում է Ազգային անվտանգության խորհուրդը», – ընթացիկ տարվա գարնանը՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ, հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Հոդվածը՝ Jam-news