Ախալքալաքի քաղաքապետարանի Սակրեբուլոյի ֆինանսա- բյուջետային կոմիտեն սկսել է 2019 թ. բյուջեի քննարկումը: Հաջորդ տարի, քաղաքապետարանին կից կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը, որոնք ունեն ոչ կոմերցիոն իրավաբանական անձի կարգավիճակ հնարավոր է բարձրանա 10% -ով:

«Կազմակերպությունների հետ միասին մենք նայում ենք անհամապատասխանությունները, սխալները, չարաշահումները ու այլ բաներ և մեր դիտողություններն ուղարկում ենք բյուրո, ապա նիստ», – ասում է Սակրեբուլոյի ֆինանսա- բյուջետային կոմիտեի նախագահ Սեդա Մելքումյանը:

Հանձնաժողովն արդեն վերանայել է ֆինանսա- բյուջետային ծառայության, ենթակառուցվածքային ծառայության և տնտեսագիտության ու պլանավորման բաժինների բյուջեները:

Այսօր, քաղաքապետարանի ներքո ստեղծված բոլոր իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները ներկայացրել են իրենց բյուջեները:

Հաջորդ տարի այդ կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը հնարավոր է բարձրանա 10% -ով:

Մեր ներկայությամբ վերանայեցին ակումբների միավորումների բյուջեն:

Ակումբների միավորման հաշվապահը դժգոհեց անարդարությունից և խնդրեց, որ իր աշխատավարձը և ակումբների միավորման ղեկավարի աշխատավարձը բարձրացնեն և հավասարեցնեն այլ միավորումների ղեկավարների և հաշվապահների աշխատավարձերի հետ:

Նա նաև բողոքեց, որ հաջորդ տարի բյուջեով նախատեսվում է Վարևան գյուղի ակումբի բացում, սակայն ֆինանսավորում չի տրամադրվել:

Ախալքալաքի մունիցիպալիտետի հաջորդ տարվա բյուջեն կազմում է 9 մլն 80 հազար լարի: Անցյալ տարի բյուջեն կազմել էր 8 մլն 628 լարի և 4 մլն լարի անավարտ աշխատանքներից փոխանցվող գումարը:

Շուշան Շիրինյան