Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 11:35-ից 18:30-ը պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան՝ Ախալքալաքի շրջանի Իխտիլա, Կաջո, Ալաթուման, Ագանա և շրջակա գյուղերը։

Ժամը 13:00-ից 14:00-ը հոսանք չեն ունենա Բորժոմի՝ Ռուսթավելի, Ինաուրի, Անդրիա Պիրվելծոդեբուլի, Բեսիկի և այլ փողոցներ: Իսկ ժամը 14:00-15:00-ն Ղվիբիսի, Ախալդաբա գյուղերում:

Առանց էլեկտրաեներգիայի կմնան նաև Ասպինձայի շրջանում։ Ժամը 14:00-ից 16:00-ը կհոսանքազրկվեն Նաքալաքևի, Միրաշխանի և Փանաքեթի, Ղարաբուլաղի, Վարձիա, Գեորգիձմինդա և շրջակա գյուղերը։

Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: