Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձն, 600 հազար քաղաքացի դուրս կգա բանկերի այսպես կոչված «սեւ ցուցակներից» եւ դրա համար անհրաժեշտ գումարը` 1,5 միլիարդ լարին, կվճարի Բիձինա Իվանիշվիլու «Քարթու» հիմնադրամը:

Պարտքերի զրոյացման գործողությունը կսկվի դեկտեմբերի 15-ին և կտևի մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ մինչ այդ իշխանությունները կմշակեն հատուկ «պարտքերի ռեեստր»:

Պարտքը կզրոյացվի այն քաղաքացիների համար, ում՝
1. Յուրաքանչյուր ֆինանսական ընկերության կողմից ստացված հիմնական պարտքի գումարը չի գերազանցում 2 հազար լարին, չնայած հնարավոր է, որ դրանք լինեն մի քանի պարտավորություններ, որոնց չափը շատ ավելի է՝ քան 2 հազար լարին:
2. Պարտքը չպետք է վճարված լինի առնվազն նախորդ մեկ տարվա ընթացքում:

Պարտքը չի մարվի՝

1. «Vivus» միկրոֆինանսական կազմակերպության վաշխառուներին, քանի որ այդ ընկերությունը համաձայն չէ վճարել պարտքերը:
2. Նրանց համար, ում պարտքի հիմնական գումարը գերազանգում է 2 000 լարին:

«Սեւ ցուցակում» գտնվող քաղաքացիները կարող են պարզել, թե արդյոք պարտքերի զրոյացումը վերաբերել է իրենց՝ հատուկ վեբ-կայքում, որը կգործարկվի, մոտավորապես, դեկտեմբերի 3-ից:

Այս որոշումը վերաբերում է մինչեւ 600 000 քաղաքացիների սպառողական վարկերին, որոնցից շուրջ 150 000-ը սոցիալապես անապահով են:

Վարչապետի խոսքերով, նոր նախաձեռնության վրա ամիսներ են աշխատել: Բախտաձեն նշել է առանձնահատուկ արժանիքի մասին՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ, միլիարդատեր՝ Բիձինա Իվանիշվիլուն պատկանող, «Քարթու» բարեգործական հիմնադրամի բանկային հատվածի հետ բանակցությունների հաջող ավարտի մասին:

«Ուզում եմ ասել, որ երկար ու բարդ բանակցություններ են տարվել եւ ես ուրախ եմ, որ ինչպես բանկային, այնպես էլ ոչ բանկային բաժնի մեծ մասը, այդ թվում այսպես կոչված պարտքերը մարող բյուրոն, կիսեցին մեզ հետ մեր սկզբույնքային դիրքորոշումը, ցուցաբերեցին սոցիալական պատասխանատվություն և մենք հասանք այն որոշմանը, որը սա հնարավորություն կտա հանգիստ շունչ քաշել հարյուր հազարավոր ընտանիքների։ Առանձնահատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել «Քարթու» հիմնադրամին: Եթե ոչ հիմնադրամի աջակցությունը, հնարավոր չէր լինի կյանքի կոչել այս կարևորագույն նախաձեռնությունը»,- ընդգծել է Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին այսօր բացատրել է, թե ինչպես կընթանա այս գործընթացը եւ ինչ կանի կառավարությունը:

«Մենք կմիավորենք տվյալների բազաները եւ ընդհանուր մեծ բազա կստեղծենք, որտեղ դեկտեմբերի 3-ին կլինի հատուկ վեբ-էջ, որտեղ ցանկացած անձ կարող է մուտք գործել, մուտքագրել իր տվյալները եւ ստուգել` արդյոք վերաբերել է իրեն պարտքերի զրոյացումը: Կայքում անձնական տվյալները կլինեն պաշտպանված: Այնուհետեւ, պարզաբանում ստանալու համար կարող եք դիմել այն ֆինանսական հաստատությանը, որտեղից ստացել եք վարկը», – ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ «սեւ ցուցակում» պարտքերի վճարումը կատարվելու է ոչ թե պետական բյուջեից, այլ «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլուն պատկանող «Քարթու» մասնավոր հիմնադրամի կողմից: