Այսօր, նոյեմբերի 19-ին Ախալքալաքի գործարանի շենքերի բակում բացվեց մանկական նոր խաղահրապարակ:

Այն կառուցվել է ծնունդով Կորխ գյուղից Մոսկվայում բնակվող Գենա Ղանդիլյանի միջոցներով:

xaxahraparak5

Հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մանկական խաղահրապարակը Աղմաշենեբելի ծայրամասային 35-36-37 շենքերի բնակիչների համար հաճելի ու երկար սպասված անակնկալ էր:

xaxahraparak3

Այս շենքերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնում՝ ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել բարեկարգ ու հարմարավետ բակային տարածք ունենալուն:

xaxahraparak

Ծնունդով Կորխ գյուղից Գենա Ղանդիլյանի համար ամենակարևորը երեխաների ուրախությունն է: Նա գրեթե ամեն տարի ծննդավայր է գալիս բարերարություն անելու նպատակով:

xaxahraparak4

«Ցանկությունս էր, որ մեր մատաղ սերնդի համար մի լավ բան անենք, երեխաներն ուրախանան: Այս շենքերի երեխաները խաղալու տեղ չունեին և մենք որոշեցինք հենց այստեղ խաղահրապարակ կառուցել: Ամենամեծ բանն ինձ համար երեխաների ուրախությունն է»,- նշեց բարերարը:

xaxahraparak6

Աղմաշենեբելի 35-36-37 շենքերում մոտավոր 50 երեխա է ապրում, մանկական նոր խաղահրապարակը նրանց միօրինակ առօրյան լցնելու հետաքրքիր միջոց է:

xaxahraparak1
Աղունիկ Այվազյան