Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար Վրաստանի պետական բյուջեից կհատկացվի 10 583 022 լարի (ավելի քան 3,9 մլն. դոլար):

Այս գումարից ընտրությունների անցկացման համար կծախսվի ավելի քան 10 միլիոն լարի (3,7 մլն. դոլար): Աշխատակիցների վերապատրաստման համար կօգտագործվի 167 հազար լարի (ավելի քան 62,3 հազար դոլար): Որոշման համաձայն, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչներին ֆինանսավորելու համար նախատեսված է 381,4 հազար լարի (142,3 հազար դոլար):

Պետությունը հատկացրել էր 42,667,518 լարի (ավելի քան 15,9 մլն դոլար)՝ նախագահական ընտրությունների առաջին փուլի անցկացման համար, որտեղից ընտրությունների անցկացման համար ծախսվել էր ավելի քան 32 մլն. լարի (մոտ 12 մլն. դոլար), 1,1 մլն. լարի (444 հազ. դոլար) անձնակազմի վերապատրաստման համար: 2.1 միլիոն լարի (մոտ 788 հազար դոլար) նախատեսել էին ընտրական սուբյեկտների հեռուստատեսային գովազդների տեղադրման համար: ԿԸՀ-ի օգոստոսի 10-ի որոշման համաձայն, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորման համար հատկացվել է 7,2 միլիոն լարի (2,7 միլիոն դոլար):

ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակել է նոյեմբերի 28-ին: Վրաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն առաջին փուլում առավելագույն ձայները ստացած երկու թեկնածուների միջեւ: Նրանք են՝ Միավորված ընդդիմության կողմից առաջադրված, նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ՝ Գրիգոլ Վաշաձեն եւ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ով վայելում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը:

Վրաստանի ԿԸՀ-ում քվեարկության օրվա առթիվ ընդդիմության եւ «Վրացական երազանք»-ի միջեւ վեճեր էին ընթանում: Ընդդիմությունը չէր ցանկացել, որ երկրորդ փուլը տեղի ունենա աշխատանքային օրվա ընթացքում: Որպես փաստարկ, նրանք նշում էին, որ դա կբարդացնի արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար քվեարկության գործընթացը, որոնք չեն կարողանա գնալ ընտրատեղամասեր՝ աշխատանքի պատճառով:

Այս առումով ԿԸՀ-ն որոշում կայացրեց՝ արտերկրում երկարաձգել քվեարկության ընթացքը՝ մինչեւ ժամը 24:00-ը, տեղի ժամանակով: Վրաստանում ընտրատեղամասերը, ինչպես միշտ, կփակվեն ժամը 20:00-ին: