Այսօր Ախալքալաքի նորաբաց Արդարադատության տանը տեղի ունեցավ դասընթաց «Խտրականության դեմ պայքարի օրենսդրության» վերաբերյալ։

Դասընթացն իրականացվում էր Արդարադատության ուսումնական կենտրոնի կողմից։ Անցկացվում է Վրաստանի տարբեր շրջանների հասարակական կենտրոններում և արդարադատության տներում։

Դասընթացի նպատակն է Վրաստանի քաղաքացիներին ծանոթացնել խտրականության դեմ պայքարի ուղիներին, ինչպես նաև տեղական և միջազգային օրենսդրություններին։

Դասընթացի ընթացքում քննարկվեց խտրականության ձևերը։

«Թրեյնինգի նպատակն է Վրաստանի բնակչությանը տեղեկություն փոխանցել իրենց իրավունքների վերաբերյալ, տեղեկացնել, որ խտրականության զոհ դառնալու դեպքում պետք է դիմել ժողովրդական պաշտպանին կամ դատարան։ Գիտակցեն, թե ինչ դեպքերում, ինչ գործողությունների ժամանակ են դառնում խտրականության զոհ», – ասաց դասընթացավար Նիկոլոզ Սիմոնիշվիլին։

«Շատ հաճելի է նման դասընթացների անցկացումը մեր շրջանում, մեծ սիրով մասնակցեցի և շատ բան սովորեցի։ Այս և այսպիսի տեղեկատվական թրեյնինգներ շատ է պետք անցկացնել մեր շրջանում», – ասաց դասընթացի մասնակից Լիդա Ալմասյանը։

Արդարադատության ուսումնական կենտրոնը դասընթացներն ազգային փոքրամասնությունների համար հասանելի դարձնելու նպատակով, յուրաքանչյուր առաջադրանք ներկայացրել էր նրանց համար հասանելի լեզվով, ինչպես նաև թրեյնինգին ներկա էին էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ դասընթացավարներ։

Նմանատիպ դասընթացներ կիրականացվեն նաև ապագայում։

Գայանե Ակոջյան