Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակը բավարար է համարվում։

Ավտովթարից ամենաշատը տուժել էր վեց տարեկան մի երեխա, նրա գլուխը վիրահատել էին ավտովթարի հաջորդ օրը, իսկ ոտքը երեկ են վիրահատել։

Ինչպես տեղեկացրել էինք վնասվել էին նաև երկու կին, վնասվածք էին ստացել գլխի հատվածում, ըստ սկզբնական տվյալների տուժածներից մեկին վիրահատություն էր անհրաժեշտ, սակայն վիճակը բարելավվել է և վիրահատություն այլևս չեն անելու։

Երերխայի մայրը, ում ոտքն էր ջարդված, գտնվում է Ախալցիխեի հիվանդանոցում, նրան երեկ են վիրահատել։

Ավտովթարից տուժածներից 5-ը գտնվում են Թբիլիսիի հիվանդանոցներում, իսկ մեկը՝ Ախալցիխեում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ախալցիխեի Ածղուրի գյուղի մոտ իրար էին բախվել Ախալքալաքի Կարտիկամ գյուղից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսը և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան։ Միկրոավտոբուսի ուղևորները եղել են Կարտիկամի բնակիչներ, իսկ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները ՆԳՆ աշխատակիցներ, որոնցից մեկը տեղում մահացել էր։