Նոյեմբերի 11-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի մանկավարժներն ու աշակերտները ճանաչողական այցով հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի Թիֆլիսի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում։ Այցը կրում էր «Բարեկամության կամուրջ» խորագիրը

Ճանաչողական այցի շրջանակներում Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաները տեսան Սայաթ-Նովայի և Սերգեյ Փարաջանովի հուշարձանները, այցելեցին Մանթաշովների առևտրական շարքեր, Սուրբ Նորաշեն եկեղեցի և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին: Սուրբ Գևորգ եկեղեցուց խումբը այցելել է Մետեխի բերդ, իսկ հետո՝ «Հայարտուն» կրթամշակութային կենտրոն։

hayartun

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաներն Հայարտուն կենտրոնի հետ համատեղ հանդես են եկել «Երկիր Նաիրի» մշակութային ծրագրով:

««Երկիր Նաիրի» խորագիրն էր կրում, որովհետև ծրագիրն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանին: Մեր այցը բաղկացած էր երկու մասից, մի մասում մեր կենտրոնն էինք ներկայացնում, իսկ մյուսը՝ ճանաչողական այց էր ոչ միայն Հայարտուն կենտրոն, այլև Թբիլիսիի պատմամշակութային վայրեր, հիմնականում եկեղեցիներ: Երեխաների համար շատ ուշագրավ էր բարեկամության կամուրջը, Փարաջանովի արձանը: Ամբողջ ընթացքում պատմական համառոտ ակնարկի ձևով ուշագրավ տեղեկույթուններ էր ներկայացնում Հայարտուն կենտրոնի հայոց պատմության խմբակի ղեկավար Ռևիկ Կարապետյանը: Երեխաները շատ ոգևորված են վերադարձել Թբիլիսիից»,- ասաց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

ԱԵԿ-ցիները այցելել են նաև Խոջիվանքի գերեզմանատանը, նրանց դիմավորել է Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանա Տեր Տաթև Մարուքյանը։ Տեր Հայրը պատմել է Խոջիվանքի գերեզմանատան մասին, ինչից հետո միասնաբար Տերունական Աղոթք են արել։

Մոտ 40 անդամի բաղկացած խումբն Ախալքալաք է վերադարձել տպավորված:

par