Լարիի փոխարժեքն օրեցօր անկում է ապրում: Որն է պատճառը: Արդյոք դա կապված է ընտրությունների հետ: Այս և այլ հարցերի շուրջ jnews-ը զրուցեց տնտեսագետ, «Նոր տնտեսագիտական դպրոց – Վրաստանի համար» -ի նախագահ Պաատա Շեշելիձեի հետ:

– Ինչով է բացատրվում լարիի փոխարժեքի կտրուկ անկումը:

Ուսումնասիրելով վիճակագրությունը, որը գտնվում է Ազգային բանկի կայքում, ես եկա այն եզրակացության, որ լարիի արժեզրկման գլխավոր պատճառը լարիի քանակի կտրուկ աճն է, որը սկսվեց օգոստոսից:

– Ինչով է բացատրվում լարիի քանակի կտրուկ աճը: Արդյոք դա կապված է ընտրությունների հետ:

Ես չեմ կարող դա բացատրել, քանի որ դա սովորաբար տեղի է ունենում հետեւյալ կերպ. Բանկերը վերաֆինանսավորման համար վարկի տեսքով պարտք են վերցնում ազգային բանկից: Եվ ինչու այդպիսի կտրուկ հետաքրքրություն առաջացավ՝ վարկի նման ձևով վերցնելու համար, դժվար է կոնկրետ բացատրել: Մենք կարող ենք կռահել կամ գուշակել, բայց ես ճշտգրիտ դեռ չեմ կարող ասել, քանի որ վիճակագրությունը հնարավորություն չի տալիս որոշել, թե կոնկրետ որ բանկերն են և ինչ նպատակով են նրանք այդ վարկերը վերցնում: Մենք չունենք կոնկրետ տեղեկատվություն: Կա վարկած, որ դա կարող է պայմանավորված լինել կառավարական շրջանների ինչ որ հետաքրքրությունների հետ: Հնարավոր է, ինչ-որ մի կապ կա: Քանի որ, Ֆինանսների նախարարությունը պարտք է վերցնում, թողարկում է պետական պարտատոմսեր կամ այլ արժեթղթեր, դրանք վաճառում են շուկայում, բանկերը գնում են: Հետո այս թղթերը ներդրում են ազգային բանկում, վարկեր են վերցնում, և այդպիսով կոմերցիոն բանկերի միջոցով ֆինանսավորում են պետական ծրագրերը: Պետությանը գումար է հարկավոր, որպեսզի ֆինանսավորի ինչ-որ նախագծեր, որոնք կարող են կապված լինել ընտրությունների հետ, որպիսի ցույց տան, որ մեծ աշխատանք է կատարվում: Պարզապես բանկերը այս գործընթացում կապող օղակ են հանդիսանում:

Ինչու կենտրոնական բանկը չի միջամտում գործընթացին՝ այն կարգավորելու համար:

Կենտրոնական բանկի հետ խնդիրը կայանում է նրանում, որ պաշտոնապես նրանք չպետք է վերահսկեն լարիի փոխարժեքը: Նրանք ասում են, որ դա իրենց գործը չէ, պարզապես նրանք վերահսկում են գնաճը, այսինքն՝ գները: Ես համարում եմ, որ դրանք ենթակա չեն նրանց վերահսկողությանը: Խնդիրն, որը նրանք ունեն ֆորմալ է, քանի որ եթե նրանք վերահսկում են գները, ապա նրանք վերահսկում են գնաճը: Իսկ գները նրանք չեն կարող վերահսկել, քանի որ գները սահմանվում են շուկայում, սահմանում են նրանք, ովքեր մասնակցում են գործարքների մեջ: Նրանք ունեն շատ վատ մենտալային քաղաքականություն: Եվ իրականում, նրանք այդպիսով ոչ այդքան բարեխղճորեն են ազդում շուկայական գործընթացների վրա: ես կարծում եմ, որ սա գլխավոր պատճառն է, ինչի համար էլ մենք միշտ վատ դրամավարկային և տնտեսական վիճակ ունենք: Դրամավարկային իշխանությունների քաղաքականությունը մեծապես ազդում է տնտեսության զարգացման վրա: Մենք բավականաչափ արագ չենք զարգանում, քանի որ նրանք չեն ներդնում այնտեղ, որտեղ պետք է, նրանք ծախսում են այնտեղ, որտեղ պետք չէ: Ահա թե ինչումն է խնդիրը:

– Ինչի սպասել ապագայում:

Կարծում եմ, որ դա հետագայում կախված է իշխանություններից: Իհարկե, նրանք չեն կարող շահագրգռված լինել լարիի անընդհատ անկման մեջ, քանի որ այն ի վերջո ազդում է պետական վճարումների վրա: Կառավարության եկամուտները լարիով է, իսկ պարտավորությունները՝ դոլարով: Ես միևնույն է կարծում եմ, որ այսեղ ընտրությունների հարցն է: Կառավարությունն ունի դրամական խնդիրներ, և նրանք դա լուծում են մեր քաղաքացիների հաշվին:

– Ինչպես է լարիի արժեզրկումն ազդում սովորական քաղաքացիների վրա, գնաճի վրա:

Լարիի արժեզրկումն ազդում է բազմաթիվ մարդկանց գնողունակության վրա, ազդում է նրանց պարտքի մարման ունակության վրա, քանի որ շատերը վարկեր ունեն դոլարով, ուստի նրանց դժվար է վճարել, նրանք ավելի թանկ են վճարում, և գների բարձրացումն, անշուշտ, ազդում է ամեն ինչի վրա: Իհարկե, բենզինի գինը զգալիորեն բարձրացել է, բենզինի ծախսերն աճում են, և համապատասխանաբար, անդրադառնում է ամեն ինչի վրա: Ցավոք, չկա պետական կառույց, որը պատասխանատու է դրա համար, քանի որ բանկն օրենքով պատասխանատվություն չի կրում, նրանք ասում են, որ դա իրենց խնդիրը չէ: Նրանք ասում են, որ դա աղետային գործընթաց է: Նրանք մերժում են իրենց մասնակցությունը: Դժվար է ասել, թե ով է մեղավոր, թեև ես գիտեմ, թե ով է մեղավոր, բայց դա հնարավոր չէ ապացուցել:

Շուշան Շիրինյան