6-ամյա Իրինա Հանեսյանի մոտ ախտորոշվել է «Մեդուլոբլաստոմա» կոչվող գլխուղեղի չարորակ ուռուցք: Գերմանիայում բուժվելու համար անհրաժեշտ է շուրջ 50 հազար եվրո:

Սա մեծ գումար է, երեխայի ծնողները դիմում են բոլոր նրանց, ովքեր կարող են աջակցություն ցուցաբերել ու փրկել երեխայի կյանքը:

Առաջին ախտանիշները փոքրիկի մոտ ի հայտ են եկել այս տարվա սեպտեմբեր ամսին: Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում բժիշկները մի քանի համալիր հետազոտություններից հետո չեն կարողացել հասկանալ խնդիրը և ախտորոշել այն: Սակայն Իրինայի ծնողները երեխային հասցնում են Գերմանիա:

Իրինային արդեն երկու անգամ վիրահատել են: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Բուժման շանսերը բավականին բարձր են: Բժիշկներն ասում են, որ երեխան վիրահատություններից հետո շատ արագ է վերականգնվում: Նա շարունակում է ժպտալ՝ սպասելով ապաքինմանը: Ծնողներն ու հարազատները բժիշկների հետ պայքարում են նրա կյանքի համար:

Իրինա Հանեսյանի բուժման համար անհրաժեշտ է շուրջ 50 հազար եվրո, որից 30 հազարը վիրահատությունների, մնացածը՝ քիմիաթերապիայի կուրսն սկսելու համար: Իրինան, ընդհանուր առմամբ, պետք է անցնի քիմիա և ռադիոթերապիայի 7-10 կուրս: Յուրաքանչյուր կուրսի արժեքը շուրջ 15 հազար եվրո է: Սա մեծ գումար է: Իրինայի ծնողները դիմում են բոլոր նրանց, ովքեր կարող են աջակցություն ցուցաբերել ու փրկել երեխայի կյանքը: Ընկերների եւ բարեկամների շնորհիվ արդեն հավաքվել է 15 հազար եվրո։

Diagnoz

Յուրաքանչյուր աջակցություն, անկախ գումարի չափից, կարևոր է: Բարի մարդիկ արձագանքեք:
Գումար հավաքելու համար բացվել է հատուկ հաշվեհամար՝ ՎՏԲ բանկում: Փոխանցումներ կարող եք կատարել չորս արժույթով՝ եվրո, ռուբլի, դոլար և դրամ:

Գումարի փոխանցման հաշվեհամարներ

(Банк-корреспондент) – Ruesterstrasse 7-9
60325 Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա
SWIFT CODE: OWHBDEFF
(Ստացող բանկ) – VTB BANK (ARMENIA) CJSC

Երևան, Հայաստան
SWIFT: ARMJAM22
Ստացող՝ Մյասնիկ Հանեսյան (ANESYAN MIASNIK)

Для стандартной карты
Банковские счета

AMD 16048343490004
USD 16048343490005
EUR 16048343490006
RUR 16048343490007
AMD 16048343490004

Արագ փոխանցման համար բացվել են հաշվեհամարներ Яндекс և Idram համակարգերով

Яндекс-деньги – 410017983060786
Idram – 459135910

Օնլայն փոխանցման համար՝ ՎՏԲ Հայաստան 4033 1700 0131 0782

Եթե գտնվեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց օգնությունը փոխանցել առձեռն, ապա կարող են գումարը փոխանցել փոքրիկի տատիկին, զանգահարելով +995 597 109058 հեռախոսահամարին: