Նոյեմբերի 7-ին ընդդիմադիր ակտիվիստ Ռեմո Պողոսյանը հոսպիտալացվել էր գլխի հատվածում երկու վնասվածքով: Այս պահի դրությամբ նրա վիճակը բավարար է համարվում, նրան հիվանդանոցից դուրս են գրել։

Նոյեմբերի 8-ին, երեկոյան Ռեմիկ Պողոսյանը տուն է գնացել: Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը ասաց.

“Նրա վիճակը նորմալ է, նրան դուրս ենք գրում”։

Ռեմիկ Պողոսյանը նույնպես իր վիճակը գնահատում է բավարար։

“Վիճակս նորմալ է, ինձ արդեն դուրս են գրել”, – ասաց նա մեզ հետ հեռախոսազրույցում։

Իսկ ինչ վերաբերում է տարածված հակասական տեղեկությանը, ընկել է նա թե ծեծի է ենթարկվել, նա ասաց, որ հետաքննությունը ցույց կտա ամեն ինչ։

Կապ հաստատեցինք “Միասնական ընդդիմության” իրավաբան Վախտանգ Իաշվիլիի հետ, ով Ռեմիկ Պողոսյանի իրավապաշտպանն է:
“Թե՛ Ռեմիկ Պողոսյանի թե՛ ամբողջ գործերի ընթացքի մասին մենք ցանկանում ենք հայտարարությամբ հանդես գալ, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա։ Ռեմիկ Պողոսյանի գործով հետաքննություն սկսվել է թե ոչ ոստիկանությունը մեզ չի տեղեկացնում”, – ասաց Վախտանգ Իաշվիլին։

Հիշեցնենք, որ Ռեմիկ Պողոսյանը նոյեմբերի 7-ին հոսպիտալացվել էր գլխի հատվածում երկու վնասվածքով: Ընդդիմությունը հայտարարեց, որ դա քաղաքական հաշվեհարդար էր, Ռեմիկ Պողոսյանը հայտնեց, որ ինքն է վնասվել սեփական տանը: Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն Քրեական օրենսգրքի 126 հոդվածով, ինչը նշանակում է «Ծեծ»: