Ընտրական օրացույցի համաձայն, նոյեմբերի 8-ը վերջնաժամկետն է, երբ Շրջանային ընտրական հանձնաժողովները ամփոփում են նախագահական ընտրությունների արդյունքները` ընտրատեղամասային հանձնաժողովների վերջնական արձանագրությունների հիման վրա եւ ոչ ուշ, քան նոյեմբերի 17-ը, ընտրական հանձնաժողովը պետք է հայտարարի ընտրությունների երկրորդ փուլի օրը:

ԿԸՀ-ի համար, նոյեմբերի 17-ը վերջնաժամկետն է, որպիսի նիստի ժամանակ ամփոփեն Վրաստանում նախագահական ընտրությունների ընտրությունների արդյունքները՝ ընտրական շրջանների համաձայն եւ կազմեն ընտրությունների արդյունքների վերջնական արձանագրությունը:

Վրաստանի Ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն, ընտրությունների երկրորդ փուլը նշանակվում է ոչ ուշ, քան առաջին փուլի արդյունքների պաշտոնական հրապարակումից երկու շաբաթ անց: Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 2-ին: