jnews-ը երիտասարդական խմբերի համար հայտարարում է ֆլեշ-մոբերի մրցույթ՝ «Մեծ երազանքները փոքր քաղաքում իրականություն են» թեմայով: Հաղթողները կպարգեւատրվեն:

Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդական խմբերը: Նրանք թեման ներկայացնելու մեջ ազատ են, կարող են ներկայացնել այն ցանկացած ժանրում եւ ձևաչափով: Գլխավորը թեման բացահայտելն է:

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում: Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, պետք է կազմեն խումբ եւ կապ հաստատեն մեզ հետ՝ մանրամասները քննարկելու համար:

Մրցույթի արդյունքում կհայտարարվեն լավագույն ֆլեշ-մոբերը, իսկ հեղինակներն ու մասնակիցները կպարգեւատրվեն:

Նոյեմբերի 17-ին, այգում, բացի մրցույթից, Ձեզ սպասվում է հետաքրքիր անակնկալներ եւ այլ մրցույթներ: