Թմրամիջոցների ազդեցության տակ ավտոմեքենայի վարման համար քրեական պատասխանատվության կենթարկվեն ապրիլի 1-ից։

Հաջորդ տարվա ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի նոր օրինագիծ, ըստ որի էլ թմրանյութերի ազդեցության տակ մեքենայի վարման համար պատժամիջոցներ կձեռնարկվեն ըստ Քրեական օրենսգրքի՝ տուգանքի միջոցով կամ էլ մեկ տարի ազատազրկմամբ։

Նոր կանոնակարգի ժամկետը սահմանվել է Իրավասու հարցերի հանձնաժողովի նիստում։

«Օրինագծի քննարկման ընթացքում տրվեցին հարցեր, թե արդյո՞ք իրավապահ մարմինները ունեն համապատասխան փորձարկումների տեստեր և պատրաստ են ստուգման համապատասխան ընթացակարգի համար։ Օրինագիծը ուժի մեջ չի մտնի մինչև 2019 թ. ապրիլը։ Մինչ այդ լիովին կընթանա պատրաստման աշխատանքները, կկարգավորվի այն, որ վարորդի ստուգումը օրենքով սահմանված կարգով ընթանա և հասարակության իրազեկումը նույնպես ժամանակին իրականացվի»,- հայտարարել է Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան։