Հունաստանը, Վրաստանը, Հայաստանը աշխարհի առաջատար երեք երկրների շարքում են, որտեղ համարում են, որ այլ երկրներին մշակութային առումով գերազանցում են:

Pew հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամբողջ Եվրոպայում մշակութային շովինիզմի զգալի տարբերություններ կան: Առավել շովինիստական երկրների թվում Արևելյան Եվրոպայի երկրներն են, ներառյալ Ռուսաստանը: Առաջին տեղը գրավում է Հունաստանը (89%), այնուհետեւ Վրաստանը (85%), հետևում է Հայաստանը մեկ տոկոս տարբերությամբ (84%), այնուհետև՝ Ռուսաստանը(69%), Բուլղարիան (69%), Բոսնիան (68%), Ռումինիան (66%) և Սերբիան (65%):

Pew հետազոտական կենտրոնի ուսումնասիրության համաձայն, մշակութային շովինիզմը կապված չէ տնտեսական ցուցանիշների հետ: Օրինակ, նավթային Նորվեգիան առաջին Արևմտյան եվրոպական երկիրն է, որն ընդգրկվել է մշակութա-շովինիստական ցուցակում: Ցուցակում հայտնվել են ինչպես տնտեսապես հարուստ, այնպես էլ աղքատ երկրներ: Նորվեգիա (58%), Չեխիա (55%), Լեհաստան (55%), Շվեյցարիա (50%), Մոլդովա (50%), Ֆինլանդիա (49%), Իտալիա (47%), Ավստրիա (47%), Պորտուգալիա (47%), Մեծ Բրիտանիա (46%), Հունգարիա (46%), Գերմանիա (45%), Դանիա (44%), Սլովակիա (44%), Խորվաթիա (44%), Իռլանդիա (42% ), Բելառուս (42% ), Ուկրաինա (41%):

Ավելի քիչ մշակութային շովինիստական երկրներ են համարվում Բալթյան երկրները: Իսկ Իսպանիան վերջին տեղն է զբաղեցնում: Մշակութային շովինիզմի ցածր տոկոսով բնութագրվող մեկ այլ տարածաշրջանը տարածվում է Նիդեռլանդներից, Բելգիայից, Ֆրանսիայից մինչև Իսպանիա: Լատվիա (38%), Լիտվա (37%), Ֆրանսիա (36%), Նիդեռլանդներ (31%), Շվեդիա (26%), Բելգիա (23%), Էստոնիա (23%), Իսպանիան (20%):

Pew հետազոտական կենտրոնը Վաշինգտոնում (մարզ Կոլումբիա) տեղակայված ոչ կուսակցական ամերիկյան տվյալների բազա է: Այն պարունակում է տեղեկատվություն սոցիալական խնդիրների, հասարակական կարծիքի և ժողովրդագրական միտումների մասին, որոնք ձևավորում են Միացյալ Նահանգները և աշխարհը: