Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնում նշեցին Երևանի տոնը՝ 2800-ամյակը:

Տոնի ժամանակ ելույթ ունեցան կենտրոնի աշակերտները: Նրանք պատմեցին Երևանի ստեղծման, նրա պատմության, ճարտարապետության մասին:

erevan1

erevan2

Հայերեն, վրացերեն և անգլերեն լեզուներով հնչեցին տարբեր բանաստեղծություններ Երևանի մասին:

Եղան նաև պարային, երաժշտական և բեմադրված համարներ:

ереван1

ереван2

Ելույթ ունեցավ նաև բազմաթիվ մրցույթների դափնեկիր, երիտասարդ դաշնակահարուհի Անաիդա Ստելմաշովան:

ереван3

Միջոցառմանը ներկա էին Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր առաջնորդները, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, Սակրեբուլոի պատգամավոր Արմինե Մինասյանը, ուսուցիչներ, հյուրեր Նինոծմինդայից, երեխաների ծնողներ և այլոք:

Տոնը սկսվեց աղոթքով և երիտասարդական կենտրոնի տնօրեն՝ Կարինե Թադևոսյանի ողջույնի խոսքերով:

erevan3

Վերջում պատմության խմբակների ղեկավար Վաչագան Ռստակյանը երգեց Երևանի մասին երգից մի հատված և մաղթեց, որ քաղաքը միշտ ծաղկի:

ереван4

Շուշան Շիրինյան