Հայաստանի նախագահը լուծարել է խորհրդարանը և դեկտեմբերի 9-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեղեկությունն այս մասին տարածում է նախագահի մամլո ծառայությունը:

Երկրի օրենսդրական մարմինն արդեն երկրորդ անգամ չի հաստատել վարչապետի թեկնածությունը: Սահմանադրության համաձայն, այդ դեպքում, խորհրդարանը պետք է անհապաղ լուծարվի:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի երկրում անցկացվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հրաժարականից մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ կուսակցության» հետ կնքել էր հուշագիր, որի համաձայն կուսակցությունը չի առաջադրել վարչապետի թեկնածու: