Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը հայտնվել է 109-րդ հորիզոնականում «Աշխարհի համալսարանների QS վարկանիշում՝ Արեւելյան Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա 2019», որում ընդգրկվել են 300 լավագույն բուհերը՝ 26 երկրներից:

Վարկանիշի համաձայն, Վրաստանի տեխնիկական համալսարանը ներառվել է 251-300 կարգում: Առաջնային դիրք է զբաղեցնում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: Դրանց հաջորդում են՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը եւ Պրահայի Կարլով համալսարանը:

Վարկանիշը կազմողներն առաջնորդվել են տասը չափանիշներով` գիտական հեղինակություն, հեղինակություն գործատուների շրջանում, պրոֆեսոր-դասախոսների կազմի եւ ուսանողների հարաբերակցությունը, համացանցային ռեսուրսների արդյունավետությունը, հրատարակչական ակտիվությունը, հրատարակությունների գիտական մեջբերումները, գիտական աստիճան ունեցող աշխատակիցների մասնաբաժինը, ինտերնետի ներկայությունը, օտարերկրյա պրոֆեսոր-դասախոսների կազմի մասնաբաժինը եւ օտարերկրյա ուսանողների մասնաբաժինը:

Ամբողջ աշխարհով, ուսումնասիրության ընթացքում հարցվել են 125 հազար մարդ, նրանց թվում՝ ուսուցիչներ եւ գիտաշխատողներ:

QS Quacquarelli Symonds-ը կրթության ոլորտում մասնագիտացած բրիտանական ընկերություն է: