Համացանցի ազատության վարկանիշում Վրաստանը մի փոքր վատթարացրել է իր դիրքերը, սակայն շարունակում է մնալ առաջատարը տարածաշրջանում: Այսպսին է ոչ կառավարական կազմակերպություն Freedom House-ի կողմից կազմված համացանցի ազատության ամենամյա զեկույցի տվյալները:

Իրավապաշտպաններն ուսումնասիրություն են անցկացրել 2017թ. հունիսից 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում: Զեկույցում արտացոլված է 65 երկրներում ինտերնետ ոլորտում տեղի ունեցող իրավիճակը, որտեղ բնակվում է աշխարհի համացանցային օգտատերերի 87%-ը:

Վրաստանը հավաքել է 25 միավոր, որտեղ երկրները՝ համացանցի համաձայն, գնահատվում են 100 միավորանոց համակարգով, որտեղ 100 միավորն ամբողջությամբ անազատ, իսկ 0 միավորը` ամբողջությամբ ազատ երկիր է նշանակում: Այսպիսով, Վրաստանը համարվում է այնպիսի երկիր, որտեղ ինտերնետի եւ սոցիալական ցանցերի օգտագործումը սահմանափակված չէ: Այսուհանդերձ, 1 տարվա ընթացքում երկիրը կորցրել է 1 միավոր:

Փաստաթղթի համաձայն ինտերնետը ամենազատը Իսլանդիայում է, Էստոնիայում եւ Կանադայում: Այս երկրներում պետական գրաքննության կամ պետական ճնշման ոչ մի դեպք չի արձանագրվել:

Արդեն մի քանի տարի է, ինչ Չինաստանը մնում է համացանցում առավել կոշտ սահմանափակումներով երկիր: Ռուսաստանը ամենից անազատ համացանցով 15 երկրների շարքում 13-րդն է: Հակավարկանշային առաջատարների շարքում են նաեւ Իրանը, Եթովպիան, Սիրիան, Կուբան, Վիետնամը, Ուզբեկստանը եւ Պակիստանը: Հետխորհրդային այլ երկրների շարքում՝ որոնք առցանց ազատության ցածր մակարդակ ունեն, հետևյալն են՝ Բելառուսը (18-րդ հորիզոնական), Ղազախստանը (20-րդ հորիզոնական) եւ Ադրբեջանը (21-րդ հորիզոնական):

Հայաստանը ներառվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքում՝ արձանագրելով դիրքային առաջընթաց՝ 32 միավորից մինչև 26: Այժմ Հայաստանը համարվում է ազատ համացանցով երկիր: Դեռ նախորդ տարի երկիրն ինտերնետից օգտվելու առումով, մասամբ ազատ երկիր էր համարվում:

Freedome House-ը ինտերնետի ազատությունը գնահատում է ինը չափորոշիչների համաձայն: Դրանց թվում են՝ սոցիալական ցանցերի արգելափակման դեպքերը, ինչպես նաեւ քաղաքական, սոցիալական կամ կրոնական բովանդակությունն ընդլայնող պետական գրաքննությունը, բլոգերների նկատմամբ հետապնդման դեպքերը եւ այլն: