Այսօր ժամը 20:00-ին Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր քվեարկել էին իր օգտին և հերքեց թեկնածությունից հրաժարվելու նախկինում տարածված տեղեկությունը։

«Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցեցին ընտրություններին և ձայն տվեցին ինձ, բոլոր այն մարդկանց ովքեր վերջին երեք ու կես ամսվա ընթացքում ակտիվ մասնակցում էին քարոզարշավին, որը հեշտ չէր, “երազանքին” և նրանց ակտիվիստներին, իմ շտաբի սատարողներին և սովորական մարդկանց, ովքեր իրենց ցանկությամբ մասնակցեցին այս քարոզարշավներին և եղան մեր երկրպագուներն ու ամենաանկեղծ պաշտպանները։ Բոլոր այն մարդկանց հաղթանակն է այն, ինչ եղավ հոկտեմբերի 28-ին։

Հնարավոր է ինչ-որ մեկը մտածի, որ սա իր հաղթանակը չէ, հնարավոր է ավելի շատին էին սպասում, սակայն առաջին փուլում, առաջին տեղը դա հաղթանակ է։ Չնայած այն հանգամանքին, որ շատ կեղտոտ քարոզարշավ էր ընթանում, օգտագործվան բոլոր այն միջոցները և մեթոդները, որոնք պատկանում են ռուսական տեխնոլոգիաին, չնայած այդ ամենին առաջին տեղը, առաջին փուլում։

Rustavi 2-ը մտածում և հավատացնում է ժողովրդին, որ ես կարող եմ հանել թեկնածությունս, և ի՞նչ Վաշաձեին և Ռուսաստանին զիջեմ երկիրը, և ի՞նչ սատարողներիս և հետս պայքարողներին թողնեմ կես ճանապարհին, ո՛չ։ Ես կարծում եմ ինձ չեն ճանաչում, Կախեթիից էլ եմ, մեգրել էլ եմ: Հաստատակամ, մինչև վերջ գնացող։ Իմ ժողովրդին և երկրին հավատարիմ։ Այդ իսկ պատճառով էլ պատրաստ եմ, պատրաստ ենք երկրորդ փուլի համար, պատրաստ ենք պայքարելու, որովհետև հավատում եմ Ձեզ, ովքեր ինձ այսօր լսում են, հավատում եմ Ձեր ընտրությանը, հավատում եմ Ձեր իմաստությանը, հավատում եմ, որ դուք գիտեք, թե ինչ եք ուզում Վրաստանի համար։ Հավատում եմ, որ դուք էլ լավ հասկանում եք, որ այսօր ընտրությունը ոչ թե երկու թեկնածուների միջև է, այլ երկու Վրաստանի միջև է։ Այս ընտրությունը մենք պետք է միասին կատարենք, ես Ձեզ հավատում եմ, ես մտնում եմ պայքարի մեջ, բոլորս պետք է միասին լինենք, քանի որ մենք գիտենք, որ մեր կողմն է ճշմարտությունը, Եվրոպան և Վրաստանի ժամանակակից ապագան։ Միասին Վրաստանի համար», – հայտարարեց Սալոմե Զուրաբիշվիլին։