Վերջնական տվյալները դեռ հայտնի չեն, սակայն ձայների գրեթե 100 տոկոսի հաշվարկից հետո Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38,66%, իսկ Գրիգոլ Վաշաձեն` 37,7%-ը: Երկրորդ փուլը, հավանաբար, տեղի կունենա, եւ այն պետք է անցկացվի մինչեւ դեկտեմբերի 2-ը:

Օրենքով, նախագահի ընտրության երկրորդ փուլը պետք է տեղի ունենա քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց՝ կիրակի օրը:

Ըստ ընտրական վարչության ղեկավար Թամար Ժվանիայի, օրենքի համաձայն վերջնական արդյունքների հրապարակման առավելագույն ժամկետը ընտրության օրվանից 20 օր անց է:

«Օրենսդրական տեսակետից, երբ խոսքը վերաբերում է երկրորդ փուլին, այն ունի իր ժամկետները: Առավելագույնը 20-օրյա ժամկետը նախատեսված է արդյունքները ամփոփելու համար, ապա երկու շաբաթվա ընթացքում անցկացվում է երկրորդ փուլը», – հայտարարել է ԿԸՀ-ի նախագահը:

Օրենքի համաձայն, հաղթող է համարվում այն թեկնածուն, ով ստանում է ձայների ավելի քան 50 տոկոսը: Եթե թեկնածուներից ոչ մեկը չի կարողանում այդպիսի արդյունք ստանալ, ապա երկրորդ փուլն անցնում է երկու լավագույն արդյունքը ցուցաբերած թեկնածուների միջև:

Տվայլների համաձայն, 37078 ընտրատեղամասից, հաշվարկված է 3678+11 տեղամաս, որը կազմում է ընդանուր քանակի 99,57 տոկոսը։

ԿԸՀ-ի նախնական տվայլների համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 614 964 ձայն, որը կազմում է 38,66 տոկոս, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 599 662 (37,7 տոկոս)։