«Նախագահական ընտրություններով ժողովուրդը հաղորդագրություն ուղարկեց, որը մենք բոլորս որոշ չափով զգում էինք, որ երկրում շատ բան պետք է փոխվի», – այս մասին այսօր կայացած բրիֆինգին հայտնեց Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքնորը, շատ կարևոր բաներ ավելի պարզ դարձրեց։

Ինչպես Կալաձեն նշեց, վրացի ժողովրդի հետ, հենց Վրացական երազանքի կառավարության պայմաններում իրականացավ այն, որ հասարակությունը ապրում էր ժողովրդավարական պետությունում, որտեղ Վրացական երազանքը բնակչությանը վերադարձրեց վստահությունը ընտրությունների հանդեպ և ընտրութուն կատարելու ազատությունը։

«Նախագահական ընտրություններում հաղթողին պարզելու համար երկրորդ փուլի նշանակումը խոսում է մեր կողմից հաստատած բարձր քաղաքական չափանիշներից, որը տեսնում է ողջ միջազգային հանրությունը և յուրաքանչյուր քաղաքացի», — հայտարարեց Կախա Կալաձեն: