Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողովում կրկին տեղի ունեցավ միջադեպ՝ «Միասնական ազգային
շարժման» ներկայացուցիչ Թեոնա Ճալիձեի և հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանի միջև: Ճալիձեն
կանչեց ոստիկանություն:
Թեոնա Ճալիձեն զանգահարել է շտապ օգնության ծառայություն, ասելով, որ հանձնաժողովի նախագահը
իրեն վիրավորական խոսքեր է ասել և ֆիզիկապես բռնացել:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Մյասնիկյան գյուղի №58 ընտրատեղամասի առաջին արդյունքները բերվել են
Շրջանային հանձնաժողով: Խորհրդակցման սրահում հայտարարվեցին Մյասնիկյան գյուղի քվեարկության
արդյունքները, որի ընթացքում Հասմիկ Մառանգոզյանը գնաց այլ սենյակ: Դրանից հետո Ճալիձեն
գնաց նրա ետևից եւ բառացի վիճաբանություն սկսվեց:
Մեր լրագրողները, չնայած որ այնտեղ էին, բայց չկարողացան միջադեպը ֆիքսել, երբ Մառանգոզյանի խոսքերով, Ճալիձեն փորձել է պատռել №58 ընտրատեղամասի վերջնական արձանագրությունը, իսկ Հասմիկ Մառանգոզյանը, ըստ Ճալիձեի՝ քաշեց նրա մազերը: