Բեժանո գյուղում, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Եղունյանի եւ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի հանձնաժողովի անդամ Գոչա Տալախաձեի միջև տեղի է ունեցել միջադեպ:
Ըստ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի №46 ընտրատեղամասի անդամ Գոչա Տալախաձեի, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Եղունյանը կոտրել է նրա հեռախոսը:
Միջադեպը տեղի է ունեցել ընտրատեղամասում, ժամը 10:00-ին, երբ Գոչա Տալախաձեն իր հեռախոսով սկսել է նկարահանել գրանցման սեղանները: Նախագահ Ռուբիկ Եղունյանը մոտեցել է, ձեռքերով կոպտորեն փակել է բջջային հեռախոսի տեսախցիկը, որպեսզի նա չնկարահանի: Գոչա Տալախաձեի խոսքերով, հեռախոսը վայր է ընկել: Միջադեպից հետո նախագահը բողոք է գրել Գոչա Տալախաձեի անունով: Բողոքը մինչեւ ժամը 13:00-ը չի գրանցվել քարտուղարի գրանցամատյանում: Քարտուղարը մեզ ասաց, որ ստացել է բողոքը, բայց չի գրանցել, քանի որ չգիտի, թե ինչպես դա պետք է անել:
Մեկնաբանելով դեպքը, Գոչա Տալախաձեն ասաց. «Երբ ընտրատեղամասը բացվեց, առանց անձը հաստատող վկայականի քվեարկեցին 10 մարդ, ես նրանց ասացի, որ այդպես չի կարելի: Առաջին անգամ նրանք հասկացան, բայց հետո գալիս էին և շարունակում էին այդպես քվեարկել: Ես բոլորին ասում էի, որ այդպես չի կարելի: Այնուհետեւ հանձնաժողովի նախագահը եկավ եւ ասաց, որ սա գյուղ է, եւ մարդիկ չունեն անձը հաստատող վկայականներ: Ես ասացի նրանց, որ այդ ձայները պետք չէ հաշվել, հետո այս ամենը կրկին շարունակվում էր: Երկրորդ խախտումը կայանում է նրանում, որ ընտրողներն անմիջապես քվեարկում էին գրանցողների սեղանի վրա, չէին մտնում քվեախցիկներին եւ ձեռքերով ցույց էին տալիս 48: Բացի դրանից, հանձնաժողովի անդամը քվեարկել է ուրիշի փոխարեն: Երբ ես նկատեցի այս ամենը, նախագահը եկավ, վերցրեց ձեռքիցս հեռախոսը եւ կոտրեց այն»:
Ռուբիկ Եղունյանը չի ընդունում Գոչա Տալախաձեի այս մեղադրանքը: Նա իրավիճակն այլ կերպ է նկարագրում.
«Այդ մարդիկ գնացին տուն, բերեցին անձնագրերը եւ քվեարկեցին: Հետո եկան երկուսը ու նորից գնացին անձնագրերի հետևից: Մի մոռացեք, որ սա գյուղ է», – ասաց նա:
Հանձնաժողովի անդամի ուրիշի փոխարեն քվեարկության մասին Ռուբիկ Եգունյանը ասաց. «Նման բան չի եղել, թող ապացուցեն: Մեզ մոտ ընտրություններն ընթանում են հարթ եւ նորմալ: Մենք նույնպես ունենք տեսանյութ: Գոչան իրավունք չունի հանել ցուցակները: Ես նրան վտարեցի, դա եղել է»,- ասաց Ռուբիկ Եղունյանը:
Պետք է նշել, որ № 46 ընտրատեղամասում ցուցադրական արձանագրությունում լրացված չի եղել, թե քանի քվեաթերթիկ են նրանք ստացել: Քարտուղարը սկսեց վիճարկել մեզ հետ, որ այնտեղ գրանցելու կարիք չկա եւ նման սյունակ չկա, բայց հետո նա միևնույն է գրանցեց այդ տեղեկությունը: Այլ սյունակները լրացված էին: Արձանագրության համաձայն, ընտրատեղամասում 716 ընտրող է գրանցված, 1-ը` հատուկ ցուցակում, 21-ը՝ շարժական քվեատուփի ցուցակում:
Ժամը 12:00-ի դրությամբ ընտրատեղամասում քվեարկել է 100 մարդ:
Քանի որ Գոչա Տալախաձեն դիմում գրելու իրավունք չունի, այդ իսկ պատճառով բողոքը գրել է իրենց կուսակցության ներկայացուցիչ Թեոնա Ճալիձեն: