Ժամը 13:30-ից մինչեւ 13:53-ը Վաչիան գյուղի №25 ընտրատեղամասը ճաշելու նպատակով փակվել էր, ընտրատեղամասի բոլոր անդամները միաժամանակ սկսեցին ճաշել, իսկ եկած ընտրողներին նրանք ասացին, որ սպասեն 5-10 րոպե:

hackeruyt
Ընտրական գործընթացը վերականգնվեց, քանի որ հավաքվել էին 7-8 ընտրող: Հանձնաժողովի անդամները, կարծես ոչինչ էլ չէր եղել, սկսեցին ճաշել ընտրատեղամասում, հրավիրելով բոլոր դիտորդներին եւ ներկայացուցիչներին, լրացուցիչ նաև խնդրեցին մեզ լուսանկարել իրենց:
qaroz
Ուղիղ №25 ընտրատեղամասի առաջ կանգնած էին 4 ավտոմեքենա՝ 48-րդ համարի պաստառներով: Տեսնելով մեզ՝ ավտոմեքենաները սկսեցին շարժվել, սակայն մեկը ավելի մոտեցավ ընտրատեղամասին, իսկ երկրորդը հեռացավ, երբ մենք արդեն գնում էինք: