Հոկտեմբերի 26-ին Ախալքալաքում և Նինոծմինդայում տեղաց առաջին ձյունը:

Առաջին ձյունը եկավ անսպասելի, անձրևի հետ միասին: Դժվար է ասել, ձյունը կնստի՞, թե ոչ, սակայն այն, որ ձմռան շունչն արդեն իսկ զգալի է, փաստ է: Այս պահին Ախալքալաքում թանձր մառախուղ է, որն ուղեկցվում է անձրևով

Նշենք, որ Ջավախքը Վրաստանի ամենացուրտ տարածաշրջաններից է, քանի որ գտնվում է ծովի մակարդակից 1700-1800 մ. բարձրության վրա։ Օդի միջին ջերմաստիճանն այստեղ 4-5 աստիճան է։