Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու նախընտրական քարոզարշավը Ախալքալաքի շրջանում ակտիվ փուլում է: Jnews-ը հետևում է հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրությունների քաղաքական կուսակցությունների քարոզարշավի ընթացքին:

48484848

Նախագահական ընտրություններին անկախ թեկնածուին սատարող «Վրացական երազանք» կուսակցության քարոզարշավը Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում հոկտեմբերի 23-ին բավական մարդաշատ էր: «Երազանքի» ավտոշարասյունը բաղկացած 9 մեքենայից կանգ առավ գյուղամեջում: Հաշված րոպեների ընթացքում մոտավոր 100 մարդ հավաքվեց: Հիմնականում գյուղի հանրային դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, մանկապարտեզի աշխատակիցները և այլք:

48

Խանդո գյուղի հանրային դպրոցի փոխտնօրենը հանդես եկավ ողջունի խոսքով իր խոսքում վստահություն հայտնելով, որ մարդիկ ճիշտ և գիտակցված ընտրության կգնան: Այնուհետև Սալոմե Զուրաբիշվիլու կենսագրությունը ներկայացրեց Ախալքալաքի Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը:

«Նա շատ պատրաստված քաղաքական գործիչ է, անկուսակցական է, սակայն այսօր «Վրացական երազանքը» սատարում է նրան: Մենք գտնում ենք, որ երկրի նախագահը արտակուսակցական լինի, որպեսզի հավասարապես կարողանա լինել բոլորի նախագահը»,- ասաց Սեդա Մելքումյանը:

Մինչ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց թեկնածուի առավելությունները, մի մարդ մոտեցավ հավաքվածներին և տեսնելով, որ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին անձամբ ներկա չէ, դժգոհելով հեռացավ:

«Խաղածաղիկ են սարքել, թեկնածուն չկա, մարդկանց հավաքել են»,- ասաց բնակիչներից մեկը:
4848

Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը ներողություն խնդրեց հավաքվածներից, նշելով, որ Սալոմե Զուրաբիշվիլին զբաղվածության պատճառով չի կարողացել Խանդո գյուղ գալ, փոխարենն իրենք են եկել:

«Ես ինֆորմացիա ունեմ, որ 1600-ից ավելի բնակիչներ մերժվել են երկքաղաքացիության համար: Ես հարցը բարձրացրի և նա խոստացավ ընտրվելու դեպքում 1600 մարդիկ, որոնց պատճառը չի գրված, թե ինչու են մերժել, հատուկ հանձնաժողով կստեղծվի և կաշխատեն, որ բոլորին քաղաքացիույթուն շնորհեն: Այսօր, բոլորս տեղական Սակրեբուլոն, քաղաքապետարանի աշխատակիցներս եկել ենք նրա անունից և բոլորս պետք է կանգնենք նրա կողքին և ամսի 28-ին քվեարկենք 48 համարի օգտին», – ասաց Հենզել Մկոյանը:

Միաժամանակ խոստանալով, որ մյուս տարի խանդոցիները կունենան տիպային մանկապարտեզ ու ասֆալտապատ ճանապարհ:

484848

Աղունիկ Այվազյան