Հոկտեմբերի 21-22 Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է անձրեւ տեղա։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների ծառայության ղեկավար Սվետլանա Նիորաձեի տեղեկացմամբ, մինչև հոկտեմբերի 25-ը Վրաստանում կանխատեսվում է առանց տեղումների ատևոտ եղանակ, սակայն հոկտեմբերի 21-22-ը որոշ շրջաններում հնարավոր է թեթև անձրեւ, այդ թվում Թբիլիսիում:

Այս ժամանակաշրջանում Արեւմտյան Վրաստանում ցերեկային ջերմաստիճանը կդիտվի 22-27 աստիճան, իսկ Արեւելյան Վրաստանում` 20-25: Բարձրալեռ շրջաններում գիշերը հնարավոր է -1; -2 աստիճան սառնամանիք: